Մեր դպրոցը Արարատ գյուղական համայնքի «Բերք ու բարիքի» տոնին

Posted by: | Posted on: Հոկտեմբերի 23, 2017

 Այսօր Արարատի մարզի Արարատ գյուղական համայնքի հուշարձան հուշահամալիրի այգում անցկացվել է «Բերք ու բարիքի տոն» միջոցառումը: Կազմակերպված տոնակատարությանը առանձին տաղավարներով ներկայացել են համայնքապետարանը, համայնքի եկեղեցին, կրթական և առողջապահական հատատությունները, գյուղատնտեսական մթերքներ արտադրող ընկերությունները՝ ցուցադրելով աճեցրած բերքը, դրանից մշակված ու պատրաստված արտադրանքն ու բարիքները, ազգային ուտեստները:Բերքի տոնին և դրա կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին ներկա են եղել ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, մարզպետի տեղակալներ Աշոտ Վարդանյանը և Իլյիչ Շադյանը, մարզպետարանի աշխատակիցները, մարզի համայնքների, կրթական և առողջապահական հաստատությունների ղեկավարներ, այլ հյուրեր:
Միջոցառման սկզբում Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր առաջնորդ Արարատ համայնքի հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը տերունական աղոթք է հնչեցրել և

օրհնել համայնքի բերքն ու բարիքը, ներկաներին և միջոցառումը: Արարատ գյուղական համայնքի ղեկավար Կարեն Ղազարյանը ողջունել և շնորհավորել

է հյուրերին ու ներկաներին, շնորհակալություն հայտնել մասնակիցներին: Նա ուրախությամբ նշել է, որ այս տարի բավականին առատ

 

բերք է ստացվել և այդ պատճառով էլ որոշվել է մեծ շուքով անցկացնել այս տոնակատարությունը: Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել մարզպետին միջոցառմանը ներկա գտնվելու համար, ինչպես նաև իր և համայնքի բնակիչների անունից շնորհակալություն հայտնել ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին և ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանին մշտական ուշադրության և աջակցության համար:Մարզպետն իր հերթին ողջունել և շնորհավորել է բոլոր ներկաներին, մաղթել նոր հաջողություններ և վստահեցրել, որ մարզպետարանի աջակցությունը շարունակական է լինելու, և համայնքի զարգացմանը նպաստող ցանկացած նոր նախաձեռնություն և ծրագիր համատեղ ուժերով կյանքի է կոչվելու: Արամայիս Գրիգորյանը համայնքի ղեկավար Կարեն Ղազարյանին համայնքի գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած ներդրման համար պատվոգիր է հանձնել: Մարզպետը նաև շնորհակալություն է հայտնել Արարատ գյուղում գործող մթերող կազմակերպություններին գյուղացիական տնտեսություններին աջակցելու և մթերման գործընթացը սահուն անցկացնելու համար:
Այնուհետև համայնքի ղեկավարի կողմից տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների և ունեցած հաջողությունների ու ձեռքբերումների համար պատվոգրերի և շնորհակալագրերի են արժանացել տոնի մասնակիցներ, կազմակերպություններ, ընկերություններ, անհատներ:

 

Պարգևատրման արարողությունից հետո մարզպետի գլխավորությամբ հյուրերը շրջել են տաղավարներով, համտեսել տարվա բերք ու բարիքից ստացված ազգային խոհանոցի բազմազան կերակրատեսակներ, խմիչքներ, քաղցրավենիք, ծանոթացել ներկայացված արտադրատեսակների բազմազանությանը:
Բերքի տոնին իրենց յուրատեսակ արտադրանքն են համտեսի ներկայացրել նաև Արարատ գյուղում գործունեություն իրականացնող <<Արարատի Աբրիկոն>>, <<Արարատի գինու գործարան>> և այլ ՍՊԸ-ներ: Արամայիս Գրիգորյանը հետաքրքրվել է արտադրած մթերքի ծավալներով, արտադրական գործունեության, իրացման և արտահանման ժամանակ հանդիպած խնդիրներով, պատրաստակամություն հայտնել աջակցելու խնդիրների արդյունավետ լուծմանը:
Մի քանի ժամ տևած տոնական միջոցառման ողջ ընթացքում մասնակիցներին և բնակիչներին ուղեկցել է տոնական տրամադրությունը, հնչել են երաժտական կատարումներ, ելույթ են ունեցել պարային խմբեր:


Ֆինանսական հաշվետվություն 2016 և 2017 1ին եռամսյակ

Posted by: | Posted on: Հունվարի 25, 2017

Դպրոցի 2016 թվականի բյուջեի և ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվությունը տեսնելու համար խնդրում ենք ներբեռնել ներգևում կցված <<2016 Տարեկան ֆինանսական>> Excel ֆայլը։

2016 Եկամուտներ և ծախսեր

 

Իսկ 2017 թվականի ընթացիկ եռամսյակների եկամուտների և ծախսերի հաշվետվությունը դիտելու համար խնդրում ենք ներբեռնել

ներգևում կցված <<2017 1-ին եռամսյակի ֆինանսական>> Word ֆայլը։

2017 1-ին եռամսյակի ֆինանսական

Դուք կարող եք տեսնել նաև 2017 թվականի Արարատ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի, նախակրթարանի և ներառական ուսուցման հաստատված նախահաշիվները, վարը նշված ֆայլերը ներբեռնելով։

Dproc 2017 ararat g 2 nakhahashiv

Nakhakrtaran 2017 ararat g 2 nakhahashiv

Nerarakan 2017 ararat g 2 nakhahashiv

Ինչպես նաև դպրոցի 2017 թվականի հաստատված հաստիքացուցակը։

hastiqacucak 2017 ararat g 2

2017 թվականի առաջին եռամսյակի հաշվետվությունը կարող եք տեսնելը վարը նշված Excel ֆայլը ներբեռնելով

2017-1-ին եռամսյակ

2017 թվականի երկրորդ եռամսյակի հաշվետվությունը կարող եք տեսնելը վարը նշված Excel ֆայլը ներբեռնելով

2017-2-րդ եռամսյակ

2017 թվականի երրրորդ եռամսյակի հաշվետվությունը կարող եք տեսնելը վարը նշված Excel ֆայլը ներբեռնելով

2017-3-րդ եռամսյակ

2018 թվականի բյուջեի նախնական նախագիծ դիտողությունների և առաջարկությունների հիման վրա փոփոխված

Nakhnakan byudje Ararati 2 md 2018


Ողջու՛յն, աշխարհ:

Posted by: | Posted on: Դեկտեմբերի 7, 2016

Welcome to Armenian Schools Sites. This is your first post. Edit or delete it, then start blogging!